|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել է, որ «Կիևի ռեժիմի» հրթիռային հարվածը Ռոստովի մարզում անպատասխան չի մնա, ասվում է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ուկրաինայի տարածքից դեկտեմբերի 18-ին հրթիռային հարված է հասցվել Ռոստովի մարզի «Կամենսկի կոմբինատ» ձեռնարկությանը: Հաստատված տվյալների համաձայն՝ կիրառվել է ամերիկյան արտադրության վեց ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռ և չորս Storm Shadow օդային բազավորման թևավոր հրթիռ։
«Արևմտյան կուրատորների կողմից աջակցվող Կիևի ռեժիմի այս գործողություններն անպատասխան չեն մնա», - հայտարարել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը: