|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Օրեր առաջ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Արթուր Գրիգորյան. սիմֆոնիկ մեղեդիներ» խորագրով համերգը:
Ըստ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության համերգին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Yerkir.am-ը նկատել է, որ զարմանալիորեն հաղորդագրության տեքստում չի նշվել կառավարական օթյակում օթևանած չորրորդ անձը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրիկը:
Հ.Գ. Ըստ աստիճանակարգության ԱԺ նախագահը համարվում է առավել բարձրաստիճան պաշտոնյա, քան ԿԳՄՍ նախարարը: Իսկ թե ինչու է ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության մեջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշատակվել է Ժաննա Անդրեասյանից հետո, թերևս կիմանա միայն տիկին Ժաննան: