|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Kamaka Air ուսումնական ինքնաթիռի օդաչուները կորցրել են օդանավի վերահսկողությունը և բախվել Հավայան կղզիների Հոնոլուլուի օդանավակայանի մոտակայքում գտնվող կայանատեղիի շենքին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին։ Պարբերականի տվյալներով՝ դիսպետչերը անձնակազմին խորհուրդ է տվել անվտանգ վայրէջք կատարել մոտակա գոտում, սակայն դրա համար ժամանակ չէր մնացել, քանի որ օդանավն արագորեն կորցնում էր բարձրությունը:
Օդաչուներից մեկի վերջին խոսքը «Մենք դուրս ենք եկել վերահսկողությունից» արտահայտությունն էր։
Դրանից հետո տեղի է ունեցել ինքնաթիռի բախումը շենքի հետ, որը տեսանկարահանել է ականատեսը, ով մեքենայով երթևեկում էր մոտակայքում: Կադրերում երեւում է, որ անկման վայրում բոց է բռնկվել եւ ծխի քուլաներ հայտնվել։ Օդաչուները ողջ չեն մնացել, սակայն դեպքի վայրում ուրիշ ոչ ոք չի տուժել։