|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ֆրանսիայի պատվիրակությունը Սիրիայի հարցով հատուկ պատվիրակ Ժան Ֆրանսուա Գիյոմի գլխավորությամբ դեկտեմբերի 17-ին ժամանել է Դամասկոս և այցելել դեսպանատան շինություններ, որոնք փակ են 2012 թվականից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է AFP գործակալությունը: «Ֆրանսիան պատրաստվում է սիրիացիների կողքին լինել անցումային ժամանակաշրջանում», - լրագրողներին հայտնել է Գիյոմը։
Ֆրանսիական պատվիրակությունը նշել է, որ մտադիր է «շփվել Սիրիայի դե ֆակտո իշխանությունների հետ»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզը Դամասկոս է ուղարկում չորս դիվանագետի։
Ֆրանսիայի արտգործնախարարի պաշտոնակատար Ժան Նոել Բարոյի խոսքով՝ դիվանագետների նպատակը լինելու է Սիրիայում Ֆրանսիայի ազդեցությունը վերադարձնելը, նոր իշխանությունների հետ նախնական շփումների հաստատումը» և «բնակչության հումանիտար կարիքների գնահատումը»։