|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ վարչակազմը հորդորել է Միացյալ Նահանգների քաղաքացիներին լքել Սիրիայի տարածքը՝ անվտանգային անկանխատեսելի իրավիճակի պատճառով։ Հայտարարությունը տարածել է Դամասկոսում ԱՄՆ դեսպանատունը։
«Սիրիայում անվտանգային իրավիճակը մնում է անկայուն և անկանխատեսելի՝ զինված բախումների և ամբողջ երկրում ահաբեկչության պատճառով։ ԱՄՆ քաղաքացիները հնարավորության դեպքում պետք է լքեն Սիրիան»,- նշված է հայտարարությունում։
Ամերիկացիներին, ովքեր չեն կարող լքել Սիրիան, խորհուրդ են տվել պատրաստ լինել արտակարգ իրավիճակների։