|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՔՊ-ում մարդիկ սկսում են շատ կարևոր ճշմարտություններ հասկանալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել է, որ մեկ ամսով դադարեցնում է անդամակցությունը ՔՊ խմբակցությանը։
Պահանջում է Աղազարյանի հետ կապված ձևավորել հանձնաժողով ու եթե Աղազարյանի մեղքը չապացուցվի ընդհանրապես դուրս կգա խմբակցությունից։
Պիտի ընդունել, որ գործընկերոջ նկատմամբ այս այլանդակության համատեքստում Ասլանյանը դրսևորում է արժանապատիվ կեցվածք։ Եթե այս փաստին գումարենք մեկ այլ քպ-ականի՝ Վլադիմիր Վարդանյանի բավական սթափ ու չափավոր գնահատականներն ու ակնարկները՝ պարզ է դառնում, որ ՔՊ-ում մարդիկ սկսում են շատ կարևոր ճշմարտություններ հասկանալ։
Օրինակ՝ այն, որ մենք իրենց թշնամին չենք, իսկ բուն թշնամին թշնամություն մտցնողն է - կուզեք՝ «նեռ» ասեք, չեք ուզի՝ ինչ ուզում եք ասեք»: