|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամ, փաստաբան Վարազդատ Հարությունյանը վստահ է՝ վերջին տարիներին մեր երկրում տեղի ունեցած դեպքերն ապացուցում են, որ ՀՀ-ում քաղաքացիները շարունակում են ենթարկվել քաղաքական բռնաճնշումների, ոտնահարվում են նրանց քաղաքկան իրավունքները:
«Մի թյուր կարծիք է ձևավորվել, թե միայն քաղաքական իմաստով են մարդիկ խնդիրներ ունենում, բայց այն իշխանությունների համար, որոնք թքած ունենք քաղաքացիների քաղաքական իրավունքների վրա, նրանք ինչ-որ փուլից սկսում են չտարբերել իրավունքի տեսակը և ոտնահարվում է քաղաքացիների բոլոր տեսակի հիմնարար իրավունքները»,- ասաց իրավապաշտպանը:
Ինչ վերաբերվում է նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյկանի հետ կատարվածին, ապա իրավապաշտպանի դիտարկմամբ՝ իշխանությունը՝ որպես օրինակելի դեպք, Հովիկ Աղազարյանի դեպքով ցույց է տալիս ՔՊ-ականերին, թե ի՞նչ կկատարվի իրենց հետ:
Մանրամասն՝ տեսանյութում։