|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թբիլիսիում ցուցարարները խորհրդարանի և ոստիկանության վրա պայթուցիկներ են նետում, նրանցից մեկը պայթել Է ՌԻԱ Նովոստիի թղթակցի կողքին:
Ուրբաթ երեկոյան Ռուսթավելի պողոտայում մի քանի հազար ցուցարարներ են հավաքվել։ Նրանք վանկարկում են կարգախոսներ և լազերային լույսերով կուրացնում ոստիկաններին։ Ամենաակտիվները ոտքերով հարվածում են մետաղական պատնեշին, որով շրջապատված է խորհրդարանը, և ոստիկանության վրա քարեր ու պայթուցիկներ են նետում։
Մասնակից աղջիկներից մեկը չի կարողացել ճայթրուկը նետել ցանկապատի վրայով, եւ վերջինս ետ է ընկել լրագրողների, այդ թվում՝ ՌԻԱ Նովոստիի թղթակցի ոտքերի տակ: ԶԼՄ-ների աշխատակիցները հասցրել են թաքնվել շարասյան հետևում։
Ոստիկանությունը տեղի ունեցածին չի միջամտում և սադրանքներին չի արձագանքում։