|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ցեղասպան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր պահանջներ է դրել Հայաստանի առջև․ նա հայտարարել է, որ Հայաստանը պետք է գործնական քայլեր ձեռնարկի «արեւմտյան ադրբեջանցիների» հիմնարար իրավունքները վերականգնելու համար։ Բացի այդ նշել է, որ Հայաստանը պարտավոր է թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության այցը՝ «ադրբեջանական ժողովրդի պատմամշակութային ժառանգության ոչնչացման հետ կապված իրավիճակը» վերահսկելու նպատակով (չակերտները Yerkir.am-ի)։
Ըստ օկուպանտ պետության ղեկավարի՝ Հայաստանի տարածքում ապրող «ադրբեջանցիները ենթարկվել են էթնիկ զտումների և աստիճանաբար բռնի կերպով վտարվել իրենց պատմական հայրենիքից» (չակերտները Yerkir.am-ի)։
Հ․Գ․ Թշնամի երկիրն օրեցօր ավելացնում է իր պահանջները, իսկ գործող իշխանությունը լուռ հետևում է դրանց։
Հիշեցնենք՝ այսօր Բաքվում Ալիևի գլխավորությամբ միջազգային խորհրդաժողով է ընթանում «Վերադարձի իրավունք. Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար արդարության վերականգնում» թեմայով: Խորհրդաժողովը նպատակ ունի «մշակել ադրբեջանցիների պատմական հայրենիք վերադարձի» մեխանիզմները: