|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լքել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը։
Ավելի վաղ Pirveli հեռուստաալիքը հայտնել էր նախկին վարչապետի՝ քաղաքականությունից հեռանալու մտադրության մասին։
Հիշեցնենք, որ «Վրացական երազանք»-ի փետրվարի1-ի արտահերթ համագումարում Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընտրվել էր քաղաքական իշխող ուժի նախագահ։ Վարչապետի պաշտոնից նա հրաժարական էր տվել հունվարի 29-ին։
Ղարիբաշվիլին եղել է Վրաստանի վարչապետ (2013-2015; 2021-2024), պաշտպանության նախարար (2019-2021) և «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ (2013-2015)։