|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Գործադուլի դուրս եկած վարորդներին աշխատանքից ազատելու մասին իրազեկել են WhatsApp հավելվածի միջոցով։ Այս մասին վարորդները պատմել են լրագրողներին ու ցույց տվել ցուցակները։ Ցուցակներում ազատված վարորդների թիվը գերազանցում է երկու տասնյակը։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից գործադուլ է: Վարորդները բողոքում են աշխատանքային պայմաններից ու աշխատավարձերի բարձրացում են պահանջում։ Գործադուլի պատճառով շատ ավտոբուսներ այսօր դուրս չեն եկել երթուղիներ, վաղ առավոտից կանգառները մարդաշատ են:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը վարորդների մտահգությունը փարատելու փոխարեն, պատժիչ գործիքակազմ է կիրառել՝ գործից ազատելով 18 վարորդի։