|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Դիմում եմ գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դուրս եմ եկել ՔՊ շարքերից որպես կուսակցական։ Այդ մասին հայտնել է ՔՊ կուսակցության անդամ Գնել Սարգսյանը՝ իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում։
«Օգտվելով նրանից, որ դերասան եմ ու ունեմ որոշակի հանրային ազդեցություն, ինքս անդամագրվել եմ ՔՊ-ին։
Ամենայն հարգանքով վարչապետի հանդեպ՝ ես սատարել և սատարում եմ նրան, սատարելու եմ թիմին, բայց պարզապես կուսակցական պարտավորություններ այևս չեմ ցանկանում կրել, պարտականություններ կիսել ամենատարբեր մարդկանց հետ: Կուսակցականությունս խանգարում է ավելի ազատ գործելուս»,- նշել է նա։
Գնել Սարգսյանը ասել է, որ ՔՊ-ում լինելով չի տառապել անձնապաշտությամբ, չի եղել նիկոլական։