|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Բաքվից և Երևանից ազդակներ են հղվում, որ որոշակի դադարից հետո բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերին:
Այս փուլի գլխավոր և, թերևս, ամենավտանգավոր թեման, այսպես կոչված, սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են:
Ինչո՞ւ եմ այդպես համարում, որովհետև կողմերը քննարկում են սահմանային այն տեղամասերի հաջորդականությունը, որտեղով պետք է հերթականությամբ տեղի ունենա, այսպես կոչված, դելիմիտացիան:
Ադրբեջանը ձգտում է հասնել իր համար առաջնահերթ համարվող ուղղություններում պրոցեսի իրականացմանը, իսկ ավելի կոնկրետ` Հայաստանից տարածքների «խաղաղ խլելուն» և իր համար պատեհ պահին` գործընթացը սառեցնելուն կամ տապալելուն:
ՀՀ իշխանությունն էլ առաջնորդվում է այն սկզբունքով, որ քանի Ադրբեջանը ուժեղ է կամ ռեգիոնում ուժերի հավասարակշռությունը չի վերականգնվել, պետք է Ադրբեջանին հանձնել կամ զիջել այն, ինչ պահանջվում է»: