Փոխարժեքներ
08 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 25-ին զանգահարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Ալիևը շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ ընտրություններում վստահ հաղթանակն ԱՄՆ-ի ժողովրդի մեծ աջակցության և վստահության ակնհայտ արտահայտությունն է այն քաղաքական գծի նկատմամբ, որը նրանք հետապնդում են։
Ալիևն ընդգծել է, որ Թրամփի գործունեությունն է՛լ ավելի կարևոր դեր կխաղա համաշխարհային անվտանգության ապահովման գործում։ Նա հույս է հայտնել, որ համատեղ ջանքեր կգործադրվեն Բաքվի և Վաշինգտոնի միջև երկկողմ հարաբերությունները խթանելու համար։