|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բելառուսում լիդերություն չպետք է լինի, իսկ բռնապետություն չկա և չի կարող լինել։ Ըստ բելառուսական Белта գործակալության՝ դրա մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Առաջնորդություն չպետք է լինի: Սա այն է, ինչից ես վախեցել եմ իմ ամբողջ նախագահական կյանքում: Երկրում բռնապետություն չկա և չի էլ կարող լինել: Որովհետև բռնապետ լինելու համար պետք է բռնապետության լծակներ ունենալ։ Իսկ ես ի՞նչ լծակներ ունեմ: Ամերիկացիք են դա հորինել՝ թե բա՝ դիկտատոր, դիկտատոր։ Ես ո՞նց պիտի Ամերիկային թելադրեմ: Այսօր Թրամփն ու Բայդենն էլ չեն կարող թելադրել: Մենք ունե՞նք ամենաուժեղ տնտեսությունը։ Ո՛չ»,-նշել է Բելառուսի նախագահը: