|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վեց ամսով կսահմանափակվի ընտանի տեսակների կենդանի խոզերի ներմուծումը ՀՀ։ Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն` հնարավոր կլինի այդ ընթացքքում ներմուծել ոչ ավելի, քան 25 հազար գլուխ խոզ։
Նշվում է, որ սահմանափակումը կկիրառվի` համաձայն Եվրասիական տնտեսական միության պայմանագրի դրույթների։
Նախագծի նպատակն է ապահովել 50 կգ կամ ավելի կենդանի զանգված ունեցող խոզերի ներմուծման և շրջանառության կարգավորում` նպատակ ունենալով պաշտպանելու խոզի մսի տեղական արտադրողների տնտեսական շահերը։
Ըստ վերջին տվյալների` ՀՀ-ում խոզի մսի միջին օրական սպառումը կազմում է 82 տոննա, որից 40-42 տոննա թարմ և պաղեցված խոզի միսն ամբողջությամբ ապահովվում է տեղական արտադրության հաշվին։