|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Պարո՛ն Պողոսյան, Ձեր հիմնավորումից ստացվում է, որ մինչև այս պահը Հայաստանում անարդար հարկային համակարգ է գործել. դիմելով Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Պատգամավորը նկատեց՝ բերված փաստարկները հակասում են տնտեսական և իրավական կանոններին Մինասյանը նկատեց, որ ՓՄՁ-ը գեներացնում են Հայստանի զբաղվածության էական հատվածը և նախագծում չկա գնահատական, թե կառավարության բերած փոփոխությունները ինչ հետևանքների կբերեն զբաղվածության ոլորտում։
«Դուք հիշատակում եք կառավարության ծրագիրը, բայց այնտեղ նման բան չկա, որ դուք շրջանառության հարկը վերացնում եք»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Արման Պողոսյանն էլ պնդեց, որ կառավարության ծրագրում ամրագրված է, որ քաղաքականությունն ուղղված է լինելու հարկման հատուկ համակարգերի կիրառության նեղացմանը։
Մանրամասն՝ տեսանյութում։