|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Վերջին օրերին բազմաթիվ իրադարձություններ եղան, բայց իմ մտքին անընդհատ իշխանության այն հայտարարություններն են, որոնք ուղիղ սպառնալիք են ստեղծում երկրի զինված ուժերի համար:
Բանակը, այսպես կոչված, շարքային ինստիտուտի վերածելը, ավելին` դրան երկրորդական դեր վերապահելը (ըստ Նիկոլի` մեր երկրի հերոսը հարկատուն է), ցույց է տալիս, որ առաջիկայում բանակի դեմ նոր պրոցեսներ են լինում:
Այդ ամենից առաջ իշխանությունը կտրուկ նվազեցնում է բանակի դերը, որպեսզի հետագայում այդ կառույցի դեմ ցանկացած ոտնձգություն հանրային ընկալման առումով ծանրակշիռ արձագանքի չհանգեցնի:
Բանակն իր ամբողջության մեջ այո´ սրբություն է, որովհետև նրա ձևավորման հիմքում բազմաթիվ նահատակների արյուն է դրված, իսկ նրա կրած առաքելությունը որևէ ձևով համեմատելի չէ մյուս բոլոր ինստիտուտների և կառույցների նշանակությանը»: