|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Վերջին շրջանում գնալով ավելի հաճախ են ռուսական տարբեր լրատվամիջոցներում ու սոցիալական հարթակներում հանդիպում տեղեկություններ, որոնք վերաբերում են Ռուսաստանում ադրբեջանցիների սանձարձակ ու հանցագործ պահվածքին:
Ի մասնավորի, վերջերս տեղեկություններ հրապարակվեցին, որ իրար ջարդուփշուր էին արել ադրբեջանական երկու խմբավորում՝ ինչ-որ «առևտրային տարածք» միմյանց մեջ չկիսելու պատճառով: Մի քանիսին պարզապես արյունլվա վիճակում տեղափոխել են հիվանդանոց, մյուսներին՝ ոստիկանություն:
Ընդհանրապես, ռուսաստանյան քրեական «խրոնիկոններում» բավական շատ են ադրբեջանցիները: Ուշագրավ է, որ նրանք առանձնակի «փայլատակում» են մանկապղծության, երեխաների նկատմամբ ուժի կիրառմամբ սեռական բռնության, անչափահասների նկատմամբ խարդախության մեջ: Մի շարք տելեգրամյան ալիքներ պարբերաբար տեսանյութեր են հրապարակում նման հանցագործությունների մասին:
Բացի այս ամենից, սոցցանցային տարբեր քննարկումներում անընդհատ շեշտվում է, թե որքան են ադրբեջանցիները զզվեցրել իրենց լկտիությամբ, սանձարձակությամբ ու վայրենիությամբ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում