|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գերմանիայի կառավարությունըից հայտնել են կանցլեր Օլաֆ Շոլցի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին։ Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել այսօր կեսօրին։
«Կանցլերը դատապարտել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը և նախագահ Պուտինին կոչ է արել դադարեցնել այն և դուրս բերել զորքերը։
Կանցլերը Ռուսաստանին կոչ է արել բանակցել Ուկրաինայի հետ արդար և կայուն խաղաղության համար և ընդգծել Գերմանիայի անսասան վճռականությունը՝ աջակցելու Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է:
Կանցլերը նախապես հեռախոսով խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, և դա կանի նաև Ռուսաստանի նախագահի հետ զրույցից հետո»,-ասված է Գերմանիայի կառավարության հաղորդագրության մեջ։