|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կրեմլը վերահսկում է Դոնալդ Թրամփի վարչակազմում նշանակումների գործընթացը, սակայն դա Մոսկվայի համար առաջնահերթություն չէ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք, անշուշտ, հետևում ենք դրան, բայց հավատացեք, սա մեր հիմնական առաջնահերթությունը չէ: Եվ հետևաբար, հիմա դեռ վաղ է որևէ բանի մասին խոսելը», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում ԱՄՆ ընտրված նախագահ Թրամփի վարչակազմում կադրերի ձևավորումը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 5-ին: Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնում էր փոխնախագահ Քամալա Հարիսը, Հանրապետականը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Ընտրությունների արդյունքներով ԱՄՆ 47-րդ նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը։