|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիան առաջարկ է ստացել «BRICS»-ից գործընկեր պետության կարգավիճակից անցում կատարել ասոցացված անդամի կարգավիճակին: Այս մասին հայտնել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը:
«BRICS-ը համագործակցության կազմակերպություն է, այն ներառում է կարևոր երկրներ, որոնք կազմում են համաշխարհային ՀՆԱ-ի 25%-ը: BRICS-ի ժողովրդականությունն աճում է: Ինչ վերաբերում է Թուրքիայի միանալուն BRICS-ին, ապա ասեմ, որ մեզ առաջարկվել է ասոցացված անդամակցություն»,- տեղեկացրել է թուրք պաշտոնյան:
Նրա գնահատմամբ՝ BRICS-ին միանալը զգալի օգուտներ կբերի Թուրքիային և կստեղծի համաշխարհային բոլոր կարևոր հարթակների հետ համագործակցության նախադրյալներ։