|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Երկու լուր ունեմ հայտնելու՝ մեկը լավ, մեկը վատ»,- ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ սկսելով լավ լուրից․ «ՀՀ հպարտ քաղաքացինե՛ր, շնորհավորում եմ, ոչ միայն 3 մլն վարչապետեր եք, պարզվում է՝ ձեր 80%-ը նաև հերոսներ են, շնորհավորում եմ։
Հիմա վատ լուրը. դուք հերոս եք, բայց հերոս եք ՔՊ-ի բացատրական բառարանով»,- ասաց Խամոյանը՝ անդրադառնալով շահարկվող թեմային, թե ՔՊ-ն հարկ վճարողին է հերոս անվանում։
«Դուք ուզում եք իրական հերոսների արժեզրկել՝ հարկ վճարողին հերոս անվանելով։ 2018 թվականի իշխանափոխության առաջին օրվանից ստանձնեցիք Արցախյան ազատամարտն ու հերոսներին բարոյալքելու գործընթացը»,- նշեց Խամոյանը՝ հավելելով, որ, այո՛, հերոս են նրանք, ովքեր ապահովում են իշխանավորների վայելքներն ու շռայլ ծախսերը։