|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պետք է «ուղղի ամերիկյան նախորդ վարչակազմի սխալները» և ոչ թե «Մոսկվային Կիևի հետ բանակցային սեղանի շուրջ բերի»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան RTVI-ին տված մեկնաբանությունում։
«Վաշինգտոնն էր, որ արգելեց Վլադիմիր Զելենսկուն մասնակցել Ռուսաստանի հետ բանակցություններին, այդ թվում՝ դա ամրագրելով օրենքով։ Ուստի Ռուսաստանին բանակցության սեղանին նստեցնելու կարիք չկա։ Պետք է ուղղել հանցավոր սխալները, որոնք թույլ են տվել ամերիկացի լիբերալ դեմոկրատները»,- ասել է դիվանագետը։
Զախարովան հիշեցրել է, որ ռուսական կողմը բազմիցս հայտարարել է երկխոսության համար իր բաց լինելու մասին։