|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սարատովի Գագարինի օդանավակայանը Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից վերսկսել է ինքնաթիռների ընդունումն ու առաքումը, հաղորդում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության մամուլի ծառայությունը, հայտնում է kommersant.ru-ն։
Սահմանափակումները մտցվել են անվտանգության նկատառումներով այն բանից հետո, երբ իշխանությունները նախազգուշացրել են անօդաչու թռչող սարքերի հարձակումների սպառնալիքի մասին: Սահմանափակումների ընթացքում ինքնաթիռները չեն մեկնել այլընտրանքային օդանավակայաններ։
Սարատովի օդանավակայանը Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից դադարեցրել է աշխատանքը: Չվերթների մեկնման եւ ժամանման ուշացումներ չեն եղել, վկայում է օդանավակայանի առցանց ցուցատախտակը ։ Սահմանափակումների ընթացքում ինքնաթիռները չեն մեկնել պահեստային օդանավակայաններ, ճշտել են Ռոսավիացիայից:
Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը օդանավակայանի աշխատանքի դադարեցումից 20 րոպե առաջ գրել է շրջանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի մասին։ Մոսկվայի ժամանակով 12:29-ին նահանգապետը գրել է տարածաշրջանում անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի վերացման մասին։ Տարածաշրջանում անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին տեղեկություններ չկան։