|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թրամփը ցանկանում է դադարեցնել Բայդենի վարչակազմի երկու ծրագրերը, որոնք թույլ են տվել ավելի քան 1,3 միլիոն միգրանտների օրինական մուտք գործել Միացյալ Նահանգներ, հայտնում է NBC-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ այդ ծրագրերի կրճատումը իշխանություններին հնարավորություն կտա արտաքսել այն միգրանտներին, ովքեր կարողացել են մուտք գործել երկիր, բայց դեռ չեն սկսել ապաստան ստանալու գործընթացը։
NBC-ն հայտնում է, որ «օրինական ճանապարհով մուտք գործելուց հետո արտաքսման վտանգի տակ գտնվող մարդկանց ճշգրիտ թիվը հայտնի չէ, բայց կլինեն հարյուր հազարավոր»: Տեղեկություններ կան նաև, որ առաջինը կարող են արտաքսել նրանց, ովքեր սպառնալիք են ներկայացնում, մասնավորապես ՝ զորակոչային տարիքի տղամարդկանց Չինաստանից: