|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«ՌԴ-ից ակնկալում ենք ազդեցության գործադրում, ոպեսզի ազատ արձակվեն բոլոր հայ գերիները»,-այս մասին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև կազմակերպված ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«ՌԴ-ն հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրներից մեկը, ով ստանձնել է միջազգգային պարտավորություն, որի շրջանակներում պետք է զսպեր Ադրբեջանի ագրեսիվ, ցեղասպան քաղաքականությունը։ Մենք ՌԴ-ից ակնկալում ենք անմիջական ներգրավվածություն և ազդեցության գործադրում, որպեսզի ազատ արձակվեն բոլոր հայ գերիները։ Ռուս ժողովուրդ, եկել է ժամանակը, որ հայ ժողովրդի հետ միասին թև-թիկունքի տված պայքարենք այս միջազգային չարիքի դեմ, վերականգնենք համամարդկային արժանապատվությունը, դատապարտենք Ադրբեջանի ցեղասպան ռեժիմին և այդ պետությանը»։
Նշենք, որ COP29 գագաթնաժողովի նախաշեմին ՀՅԴ-ականներն ու համակիր քաղաքացիները բողոքի ակցիայով ՄԱԿ-ի գրասենյակի, ԱԳՆ-ի և դեսպանատների դիմաց են։
Արծվիկ Մինասյանը նաև նամակ հանձնեց դեսպանատանը։