|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ռուբեն Ամորիմը։ Հայտնում է ակումբի կայքը, փոխանցում է ArmSport.am-ը։
Պորտուգալացի մարզչի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ կգործի մինչև 2027 թվականի հունիսը։ Կողմերի համաձայնագրում ներառված է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգման հնարավորություն:
Ամորիմը թիմի հետ աշխատանքը կսկսի նոյեմբերի 11-ից, իսկ մինչ այդ թիմը կշարունակի ղեկավարել Ռուդ վան Նիստելրոյը:
«Ռուբեն Ամորիմը եվրոպական ֆուտբոլի ամենահետաքրքիր և բարձր գնահատված երիտասարդ մարզիչներից է»,- հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կվճարի «Սպորտինգին» 15 միլիոն եվրո՝ պորտուգալացի մարզչի հետ պայմանագիրը վաղաժամկետ խզելու համար։