|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոլդովայի խորհրդարանը երկրի սահմանադրության փոփոխությունից հետո կզբաղվի ԵՄ-ին Մոլդովայի անդամակցության և Եվրամիության հիմնադիր պայմանագրերին միանալու հարցերով: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է Սահմանադրական դատարանի ղեկավար Դոմնիկա Մանոլեն:
Հինգշաբթի ավելի վաղ Մոլդովայի Սահմանադրական դատարանը ճանաչել էր հանրաքվեի արդյունքները, որի շրջանակներում երկրի բնակիչները պաշտպանել էին Սահմանադրության փոփոխությունը հանուն Եվրաինտեգրման:
ՍԴ նիստը տեղի է ունեցել հանրաքվեի արդյունքների ճանաչման դեմ բողոքի ակցիայի ֆոնին, որը կազմակերպել էին ընդդիմադիր կոմունիստների կուսակցության եւ «Հաղթանակ» դաշինքի ներկայացուցիչները: