|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 29-ին, ժամը 13։44-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի սուպերմարկետներից մեկի մոտակայքում գտնվող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վանատուր թաղամասի օղակաձև խաչմերուկում՝ գազալցակայանում, «Opel» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազաբալոնային համակարգի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել տարածքում թափված վառելիքի լվացման աշխատանքներ: