|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայի ուժային կառույցները գործողություններ են իրականացրել 31 բնակավայրում և ձերբակալել երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության 176 անդամի:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիկայան, տեղեկացնում է TRT Haber-ը։
Նախարարի խոսքով ՝ ձերբակալվածների բնակության վայրերում կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են թմրանյութեր և հրազեն, ինչպես նաև Անկարայում TUSAS կենտրոնակայանի վրա զինված հարձակումը հաստատող փաստաթղթեր:
Հոկտեմբերի 23-ին Անկարայում TUSAS-ի կենտրոնակայանի մուտքի մոտ երկու պայթյուն է որոտացել, որից հետո փոխհրաձգություն է սկսվել։ Զոհվել է 5 մարդ, ևս 22-ը տուժել են։ Զինված հարձակմանը մասնակցող երկու անձ սպանվել է։