|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գյումրիում ներքաղաքական կրքերը չեն հանդարտվում։ MediaHub-ի տեղեկություններով՝ մինչև այսօրվա վերջ կամ վաղը իշխող «Բալասանյան դաշինքի» ավագանու անդամները վայր կդնեն մանդատները։ Արդյունքում նոր ՏԻՄ ընտրություններ կնշանակվեն։
Լրատվամիջոցի տեղեկությունը հաստատվել է նաև դաշինքի կողմից։ Ասել են, որ քաղաքականության մեջ «երբեք»-ներ չկան, ուստի այլ սցենարներ ևս կարող են լինել։
«Այս պահին հստակ որոշում կա»,- ասել է դաշինքի մամուլի խոսնակ Արամ Շաբոյանը։
Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Գյումրիում ճնշումներ կան իշխող ուժի նկատմամբ, քանի որ Նիկոլ Փաշինյանի տիկինն իր թեկնածուն ունի։
Աղբյուրը՝ MediaHub