|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ազգային ժողովի նախկին նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Բաղդասարյանը և ընտանիքի անդամներից ևս 2-ը հրավիրվել են դատախազություն։ Տեղեկությունը հրապարակված է azdarar.am կայքում։
«Արթուր Բաղդասարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա», - նշվում հայտարարության մեջ։
Ըստ ծանուցագրի՝ Բաղդասարյանը և նրա ընտանիքը վարչություն պետք է ներկայանան հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14:30-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում՝ մեկ ամսվա ընթացքում, հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնել։
Նշենք, որ նույն վարույթի շրջանակներում դատախազություն են հրավիրվել նաև Արթուր Բաղդասարյանի որդին՝ Վահան Բաղդասարյանը, և հայրը` Վահան Բաղդասարյանը։ Նրանց տեղեկացվել է, որ իրենց անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա: