|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 3-ին։ Այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Անժելիկա Կարամանը, հայտնում է ТАСС-ը։
Նա նշել է, որ նախնական տվյալները ցույց են տալիս, որ 11 թեկնածուներից և ոչ մեկը չի ստացել ձայների 50%-ից ավելին։
«Հետևաբար, երկու շաբաթվա ընթացքում կկազմակերպվի ընտրությունների երկրորդ փուլը», - ասել է նա:
Քվեաթերթիկների 98,51%-ը մշակելուց հետո պարզվել է, որ գործող նախագահ Մայա Սանդուն ստացել է ձայների 42,07 տոկոսը, նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն, որը քննադատում է Սանդուին Մոսկվայի հետ առճակատման քաղաքականության համար, ստացել է 26,27 տոկոս։ Եռյակը եզրափակում է «Մեր կուսակցության» առաջնորդ Ռենատո Ուսատին՝ ձայների 13,72%-ով։