|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Կառավարության նիստում վերանայվեց ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքի չափը: Նախագիծը զեկուցեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:
«Առաջարկվող փաստաթղթերով նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքի չափը և սահմանել համապատասխանաբար 50 հազար և 150 հազար դրամ համապաստախանաբար 1,000 և 25 հազար դրամի փոխարեն»,- ասաց Ղազարյանը:
Նա նշեց, որ այս մասով գործող տուրքերի չափերը սահմանվել են 1997 թվականին և շուրջ 30 տարվա ընթացքում վերանայումների չեն ենթարկվել: Նախագիծը հիմնականում ուղղված է ոլորտի թվայնացմանը, սակայն տուրքերի վերանայումը հնարավորություն է տալիս անդրադարձ կատարելու քաղաքացիության ինստիտուտի կարևորությանը, վերարժևորել այն՝ ընդգծելով քաղաքացի-պետություն կապի կարևորությունը:
«Պետական տուրքի վերանայման կարգավորումն առաջարկում ենք չտարածել փախստականների, այդ թվում ԼՂՀ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ»,- հավելեց նա: