|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վերջերս Ազգային ժողովի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարց էր ուղղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին բուհերում պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության մրցույթների հետ կապված: Ըստ պատգամավորի` բուհերում 2-3 տարի չեն անցկացվում դասախոսական կազմի ընտության մրցույթներ, և խախտվում են օրենքներն ու կառավարության որոշումները:
Նախարարը պատախանում հմտորեն կամ գուցե չիմացության արդյունքում շրջանցում է հարցի բովանդակությունը՝ հարցին պատասխանելով բացառապես կառուցվածքային փոփոխությունների համատեքստում: Կառուցվածքային փոփոխությունները բուհերում անընդհատ ու շարունակական գործընթաց է, և եթե հետևենք Անդրեասյանի տրամաբանությանը, ապա դասախոսական կազմի ընտրության մրցույթներ երբևէ չպետք է անցկացվեն:
Նախարարը նաև նշում է, որ օրենսդրությամբ պահանջվում, է որ համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշումները տեղադրվեն կայքերում: Yerkir.am-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանից տեղեկացրեցին, որ արդեն 5 տարուց ավել պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության մրցույթներ չեն անցկացվում, իսկ հոգաբարձուների խորհրդի որոշումներն ու արձանագրությունները կայքում չեն տեղադրվում 2021թ. ապրիլից: Ստացվում է, որ տիկին նախարարը չի տիրապետում իրեն վերապահված ոլորտի հիմնախնդիրներին, կամ էլ մանիպուլացնում է հասարակությանը: