|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, այսօր կայացել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի և մյուսների գործով նախնական դատալսումները, որի ընթացքում քննարկվել է խափանման միջոցների հարցը։
Գործով երկու անձ՝ Վահե Դանիելյանը և Գերասիմ Վարդանյանը, կալանքի տակ են։ Դատարանը, քննարկելով նրանց խափանման միջոցի հարցը, որոշեց խափանման միջոց ընտրել տնային կալանքը և գրավը՝ 2 մլն դրամի չափով։
Թե որքանով էր սպասելի դատարանի որոշումը, տեսանյութում մանրամասնում է Գերսիմ Վարդանյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը։