|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Կոնկրետ խոսելով ԱՄՆ-ից մեր ակնկալիքների մասին COP29-ի համաժողովի նախաշեմին ուզում եմ ընդգծեմ այն հանգամանքը, որ վերջերս ԱՄՆ Կոնգրեսի 68 անդամներ և սենատորներ, ներկայացուցիչների պալատի անդամներ համատեղ նամակ էին հղել, ընդ որում երկու կուսակցություններից՝ հանրապետական և դեմոկրատական՝ պահանջելով COP29-ի նախօրյակին բարձրաձայնել Բաքվում ապօրինաբար պահվող ռամզագերիների և պատանդների ազատ արձակման հարցը։ Մեր ակնկալիքն այն է, որ այս ամենը կընդունվի որպես ի գիտություն և կհաջորդեն հստակ գործողություն», - ՀՀ-ում Ամերիկայի դեսպանտան դիմաց ասաց Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաներ՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։
Նախաձեռնության շրջանակում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտից ևս մեկնարկել էր ակցիա, որը շարունակվեց ԱԳՆ-ի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առջև։
Մանրամասն տեսանյութում։