|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ 5-րդ կորպուսի հրամանատարի պաշտոնից վերջերս ազատված Սասուն Բադասյանի ազատման պատճառը եղել է այն, որ նա ատեստավորման քննությունների ժամանակ իր մերձավոր զինծառայողի գնահատականը փորձել է բարելավել: Տեղեկությունը հասել է նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որն էլ իր հերթին որոշել է պատժել կորպուսի հրամանատարին՝ հովանավորչության եւ ատեստավորման գործընթացի անաչառությանը հարված հասցնելու համար:
Մեր աղբյուրը նաեւ նշեց, որ այլ շրջանակներում Սասուն Բադասյանի ազատման պատճառ է նշվում ակադեմիայում ուսումնառության գնալու հանգամանքը, սակայն իրական պատճառը եղել է հենց մեզ հասած տեղեկությունը:
Մեզ լուրեր են հասել նաեւ, որ կորպուսի հրամանատարի նկատմամբ այդ կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց գտնել հրամանատարին, սակայն փորձերն անցան ապարդյուն. արձագանքի դեպքում «Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է հրապարակել նաեւ վերջինիս մեկնաբանությունը»։