|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայաստանը պաշտոնապես հետ չի վերցրել իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից, որը ստորագրվել է 2020 թվականին Երևանի, Մոսկվայի, Բաքվի կողմից և նպաստել է Արցախի Հանրապետությունում հրադադարի հաստատմանը։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում մոտ մեկուկես տարի առաջընթաց չկա, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրում է ТАСС-ը։
«Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել եռակողմ հայտարարությունից և հետ չի վերցրել իր ստորագրությունը, բայց միևնույն ժամանակ փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի ուղու վրա արդեն երկու տարի գրեթե տեղաշարժ չկա, կամ. առնվազն մեկուկես տարի անցած ամառվանից, ասենք,»,- պարզաբանել է նա։
Միևնույն ժամանակ, Օվերչուկի խոսքով, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը «հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»: