|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը շնորհավորել է ուսուցիչներին․
«Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։
Ձեր կատարած աշխատանքի, նվիրվածության և ջանքերի շնորհիվ է, որ կերտվում է պետությանն ու հայրենիքին արժանի սերունդ։
Հատկապես այս դժվարին օրերին, երբ թիրախավորվում են ազգային արժեքները, ավանդույթները, վերախմբագրվում է պատմությունը, անչափ կարևոր է ձեր դերը և հաստատակամությունը։
Վստահ եմ, որ ազգային կրթությունն է ապահովելու վաղվա մեր հաղթանակները։
Շնորհակալությունս և պատկառանքս այն բոլոր ուսուցիչներին, ում համար կրթելը ոչ միայն աշխատանք է, այլ նաև առաքելություն»։