|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակը» գրում է․ «Իշխանական շրջանակներում խոսում են, որ Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է իրեն «դաբրո» տալ արդարադատության նախարարի թեկնածուի նշանակման հարցում, այսինքն` համաձայնել, որ ինքը թեկնածու առաջարկի, եւ կարճ ժամանակում կտեսնի, թե ուր է գնում երկիրը, ու Հայաստանում արդարադատությունն ինչ բարձր մակարդակի է հասնում։ Ասել է, որ իր վրա կվերցնի ոլորտի պատասխանատվությունը։
Նիկոլ Փաշինյանը հստակ պատասխան չի տվել, ասել է` կքննարկենք, կմտածեմ: Արդարադատության նախարար նշանակող այս մարդիկ անգամ չգիտեն, որ նախարարության անվան «արդարադատություն»-ը ոչինչ չի նշանակում` նախարարությունը ոչ մի կապ չունի արդարադատության հաստատման հետ, դատարաններն այժմ նվազագույն կախվածություն ունեն այս գերատեսչությունից»։