|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ծրագրում է Հարավային Օսիայի արտգործնախարար Ախսար Ջիոևի հետ հանդիպմանը քննարկել, թե որտեղ ավելի հարմար կլինի Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ քննարկումներ անցկացնել, որոնք ավելի վաղ տեղի էին ունեցել Ժնևում, գրում է РИА Новости-ն։
«Մենք սերտորեն համագործակցում ենք մեր աբխազ ընկերների հետ Անդրկովկասի վերաբերյալ խորհրդակցությունների շրջանակներում, որոնք մինչև վերջերս տեղի էին ունենում Ժնևում: Այժմ մենք կտեսնենք, թե որտեղ է ավելի հարմար կազմակերպել նման հանդիպումներ»,- ասել է նա։
Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, որ Անդրկովկասի վերաբերյալ քննարկումները, որոնք մինչ այժմ տեղի էին ունենում Ժնևում, պետք է Շվեյցարիայից տեղափոխել այլ երկիր, քանի որ «Ժնևի հարթակը դադարել է հարմարավետ լինել Ռուսաստանի և նրա դաշնակիցների համար»։