|
Փոխարժեքներ
21 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.26 |
| EUR | ⚊ | € 427.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.3489 |
| GBP | ⚊ | £ 498.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.87 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հինգշաբթի ասել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում 28 բուժաշխատող է սպանվել Լիբանանում, որտեղ Իսրայելn օդային հարվածներ է հասցրել և ներխուժել երկիր՝ սրվող հակամարտության ընթացքում, հայտնում է Reuters-ը։
«Շատ (այլ) բուժաշխատողներ չեն ներկայանում ծառայության և լքել են այն տարածքները, որտեղ աշխատում են՝ ռմբակոծության պատճառով», - ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը՝ մամուլի առցանց ճեպազրույցում: «Սա խստորեն սահմանափակում է զանգվածային տուժածների օգնության տրամադրումը և խնամքի շարունակականությունը»:
Նա ավելացրել է, որ կազմակերպությունը չի կարողանա ուրբաթ օրը երկիր հասցնել տրավմատոլոգիական և բժշկական պարագաների մեծ խմբաքանակ՝ թռիչքների սահմանափակումների պատճառով: