|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը պաշտոնական այցով ժամանել է Իրան, որտեղ բանակցություններ կվարի հանրապետության ղեկավարության հետ։ Այդ մասին տեղեկանում ենք РИА Новости գործակալությունից:
Այցի շրջանակներում տեղի կունենան Ռուսաստանի կառավարության ղեկավարի բանակցությունները Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Արեֆի հետ։
«Պլանավորվում է դիտարկել ռուս-իրանական առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության հարցերի ողջ շրջանակը, ներառյալ տրանսպորտի, արդյունաբերության, էներգետիկայի, կրթության և այլ բնագավառներում խոշոր համատեղ նախագծերի իրականացումը», -ավելի վաղ հաղորդել են ՌԴ վարչապետի մամուլի ծառայությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 1-ին Միխայիլ Միշուստինը աշխատանքային այցով կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի 40-րդ նիստին և Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստին։