|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իսրայելի օդային հարվածների արդյունքում Լիբանանի շիական «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի սպանությունը չի նշանակում դիմադրության ավարտ։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին Բեյրութից հեռարձակվող Al Mayadeen հեռուստաալիքին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Հասան Նասրուլլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ, ավելի շուտ դա նշանավորում է նոր փուլի սկիզբը, որը բնութագրվում է ավելի մեծ ուժով»,-ընդգծել է արտգործնախարարը։
Արաղչին «ցավակցություն ու կարեկցանք է հայտնել լիբանանյան ժողովրդին և «Հըզբոլլահին», ըստ նրա, «Հասան Նասրալլահի կորուստն իսկապես մեծ է, սակայն «Հըզբոլլահի» շարքերում դեռ կան շատ ականավոր մարդիկ։
Սեպտեմբերի 28-ին Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել է, որ Նասրալլան սպանվել է Բեյրութի հարավային արվարձաններին հասցված ավիահարվածի ժամանակ։ Գործողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին Հեզբոլլահի ղեկավարության հանդիպման ժամանակ։ Շարժումը հաստատել է իր առաջնորդի մահը և խոստացել շարունակել առճակատումը Իսրայելի հետ։