|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արդեն հոկտեմբերին հայտնի կդառնա Յունիբանկի և Visa-ի համատեղ արշավի գլխավոր մրցանակի հաղթողը: Արշավին մասնակցում են այս տարվա հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը յուրաքանչյուր ամիս Յունիբանկի քարտերով արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa քարտերին դրամական փոխանցումներ կատարած հաճախորդները:
Արտասահմանյան Visa քարտերին ամսական 100 ԱՄՆ դոլար կամ եվրո և ավելի գումարի փոխանցումներ կատարած քարտապանների միջև յուրաքանչյուր ամիս բանկը խաղարկում էր արժեքավոր նվերներ: Իսկ արշավի ընթացքում 1 000 ԱՄՆ դոլար կամ եվրո և ավելի գումարի Visa Direct փոխանցումներ կատարած քարտապանների միջև կխաղարկվի գլխավոր մրցանակը՝ 7-օրյա ուղևորություն Թունիս երկու անձի համար:
Արտերկիր՝ անմիջապես Visa քարտերին փոխանցումներ կարելի է կատարել Յունիբանկի մոբայլ հավելվածում՝ UNIMobile-ում: Փոխանցումը կատարելու համար անհրաժեշտ է նշել միայն ստացողի անուն-ազգանունը և քարտի համարը:
Մանրամասների համար՝ www.unibank.am