|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Լիբանանում Իսրայելի հարձակման հետեւանքով հայերի շրջանում զոհեր չկան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին:
«Մենք ամեն ջանք գործադրում ենք, որ մեր ժողովուրդը հեռու մնա վտանգներից, բայց վերջին հաշվով դա անձնական որոշում է: Մեր նպատակն է, որ հայերը Լիբանանը լքելուց մեկնեն Հայաստան, արեւմտյան աշխարհ չմեկնեն Հայաստանից, որպեսզի հետո վերադառնան իրենց տունը, տեղը՝ Լիբանան», - ասաց նա՝ նշելով, որ այսօր հատուկ կերպով կազմակերպված արտագաղթ չկա հայերի շրջանում: