|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։
«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձի առթիվ։
1991 թվականի այս օրը Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 94,39 տոկոսը, «Այո» ասաց անկախությանը, ինչի հիման վրա էլ Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։
Այս օրը պետք է լինի վերարժևորման, վերագնահատման, մեր անելիքների շուրջ խորհելու օր։
Մարտահրավերների առաջ հայտնված Հայաստանի Հանրապետությունը, վստահ եմ, որ կարողանալու է հաղթահարել բոլոր փորձությունները։
Հայրենիքի հանդեպ սերն ու ազգային նպատակների շուրջ համախմբումը ի զորու են փոխել իրավիճակը, շտկել մեր մեջքն ու վերահաստատել մեր անփոխարինելի տեղն ու դերը սպառնալիքներով լի այս ժամանակաշրջանում»։