|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ ՔԿ հաղորդագրությունը, թե պետական հեղաշրջման փորձ կատարողների հետևում ռուսական հետք կա, անհեթեթ է և անգամ քննադատության արժանի չէ։ Այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Իմ կարծիքով, դա պարզապես հատուկ տարածված ֆեյք է», - հավելել Է Զախարովան:
Նրա խոսքով ՝ ի տարբերություն Արևմուտքի ՝ Ռուսաստանը չի միջամտում այլ երկրների ներքին գործերին։
«Ցավալի է, որ որոշ շրջանակներ որդեգրում են արևմտականների մաշված մարտավարությունը, որոնք վերջին տասնամյակում այս կամ այն կերպ շրջանառել են ռուսատյաց հայտարարություններ», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: